05 02 2022

Այսօրվա հավաքին ներկա դաշնակցական երիտասարդների պատրաստակամությունը` գործել հանուն հայրենիքի, իրոք, ուժ է տալիս․ Տիգրան Քոչարյան

Այսօրվա հավաքին ներկա դաշնակցական երիտասարդների պատրաստակամությունը` գործել հանուն հայրենիքի, իրոք, ուժ է տալիս․ Տիգրան Քոչարյան

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը գրում է․

Երկար կարելի է գրել 131 տարվա ընթացքում ՀՅԴ կատարած ճիշտ և սխալ քայլերի մասին։ Գործողությունների ու անգործության մասին։ Բայց դա թողնենք պատմաբանների ու քաղաքագետների հայեցողությանը։

 Այսօրվա հավաքին ներկա դաշնակցական երիտասարդների աչքերի փայլը և պատրաստակամությունը` գործել հանուն ազգի ու հանուն հայրենիքի, իրոք, ուժ է տալիս։

 Սերնդափոխությունը շատ բարդ և զգայուն պրոցես է, բայց նկատվում է, որ գծած ուղին և փորձի ու երիտասարդության բալանսը ճիշտ է բռնած։

 Շնորհավորում եմ իմ դաշնակցական ընկերներին կուսակցության հիմնադրման 131-ամյակի կապակցությամբ։ Արամ Մանուկյանի, Շահան Նաթալիի, Սողոմոն Թեհլիրյանի, Թաթուլ Կրպեյանի, Աշոտ Ղուլյանի, Պետրոս Ղևոնդյանի և շատ շատերի պայքարը և քայլերը արժևորելով` կերտվելու է Հայաստանի ու Արցախի նոր արշալույսը։

 

Պարտավոր ենք։ Բոլորս։ Կուսակցական, թե անկուսակցական։

 

Մենք ուրիշ Հայաստան չունենք։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ